211652_close_icon
views-count5602 դիտում article-date 10:02 29-11-2020

Ստեփանակերտ է հասել ավելի քան 60 ռուս ռազմական բժշկից բաղկացած հատուկ ստորաբաժանում` տեղի բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով. ՌԴ ՊՆ

ՌԴ Արևելյան զինվորական օկրուգի հատուկ նշանակության բժշկական առաջին ստորաբաժանումները հասել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ` տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12327282@egNews]կայքէջից[/url]: Մինչ այդ ռազմաբժշկական ստորաբաժանումները ՌԴ ռազմաօդային ուժերի «Իլ-76» բեռնատար ինքնաթիռներով Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքից Երևան էին տեղափոխվել: Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 ռազմական բժիշկ, որոնց թվում են վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ ու համաճարակաբաններ: Բուժական աշխատանքների պատշաճ կազմակերպման համար ապահովվելու են բժշկական բոլոր անհրաժեշտ սարքավորումները:

Նմանատիպ նյութեր