211652_close_icon
views-count1012 դիտում article-date 14:13 23-04-2021

Արցախի ավելի քան 1 300 բնակիչ ռուս ռազմական բժիշկներից որակյալ բուժօգնություն եւ խորհրդատվություն է ստացել

Ռուս խաղաղապահ զորակազմի բժշկական մասնագետները ՌԴ պաշտպանության նախարարության դաշտային հոսպիտալներում Արցախի ավելի քան 1 300 բնակչի օգնություն են ցուցաբերել:

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Բնակիչների ընդունելությունն իրականացվում է դաշտային հոսպիտալներում, որոնք տեղակայված են Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներում:

Հումանիտար-բժշկական ակցիաների անցկացման շրջանակներում արտագնա բժշկական բազմաֆունկցիոնալ բրիգադները պոլիկլինիկական օգնություն են ցուցաբերում նաև հեռավոր բնակավայրերում:

Ընդհանուր առմամբ, հոսպիտալի աշխատանքի մեկնարկից ի վեր Արցախի ավելի քան 1 300 բնակիչ ստացել է որակյալ բուժօգնություն, այդ թվում ՝ մոտ 200 երեխա:

Դիմած բոլոր քաղաքացիները ստացել են խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ:

«Հիմնական պաթոլոգիաները, որոնցով դիմում են տեղի բնակիչները՝ սրտանոթային հիվանդություններն են, շնչառական օրգանների հիվանդությունները, ոսկրային ապարատի հիվանդությունները: Անհրաժեշտության դեպքում մենք ցուցաբերում ենք խորհրդատվական-ախտորոշիչ օգնություն, կատարում ենք պրոցեդուրաներ՝ ուլտրաձայնային, ռենտգեն, լաբորատոր ախտորոշումներ»,- հայտնել է Մարտակերտ քաղաքում տեղակայված թիվ 2 հատուկ նշանակության բժշկական ջոկատի պետ, բժշկական ծառայության մայոր Դմիտրի Նաումովը:

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների կազմում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ, համաճարակաբաններ և այլ մասնագետներ: Դաշտային հիվանդանոցները համալրված են բոլոր անհրաժեշտ ժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով:

Նմանատիպ նյութեր