211652_close_icon
views-count1086 դիտում article-date 09:45 29-11-2020

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։ Սյունիքի մարզում՝ բացառությամբ Մեղրի քաղաքի, տեղում է ձյուն։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր