211652_close_icon
views-count108660 դիտում article-date 23:03 28-11-2020

Արտառոց դեպք Երևանում. քաղաքացին Նուբարաշենի աղբավայրից 2 տարի շարունակ ժամկետնանց սննդամթերք է հավաքել և վաճառել խանութներին՝ ստանալով խոշոր չափի շահույթ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ԱԱԾ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակչի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ անձը 2018 թվականից մինչև այս տարվա սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում «Նուբարաշեն» աղբավայրից հավաքել է ժամկետնանց սննդամթերք, տեսակավորել և թաքցնելով սննդամթերքի որակական հատկանիշների անպիտանելիության հանգամանքը, մոլորության մեջ է գցել գնորդներին, այն ներկայացնելով տարբեր խանութներից էժան գներով ձեռք բերված տեսականի և առաջարկելով շուկայականից անհամեմատ ցածր գնով, խաբեությամբ վաճառել է նշված սննդամթերքները: Գ. Շամշյանի տեղեկություններով, պարզվել է նաև, որ քաղաքացու այդ գործունեության արդյունքում շահույթը կազմել է խոշոր չափի գումար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր