2587 դիտում
16:21 28-11-2020
Ես հիասթափված եմ այս իշխանությունից, հրաժարական չներկայացնող այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է և վերջը լավ չի լինելու. Միքայել Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am
Իշխանությունը հոգեվարքի մեջ է և ի վիճակի չէ որևէ լուրջ որոշում կայացնել, ես խորին հիասթափություն եմ ապրում, որովհետև ժամանակին հավատացել եմ և այսօր ուղղակի ինձ տապալված եմ զգում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Միքայել Պողոսյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/28/Poghosyan/3455539?fbclid=IwAR2qnyvxC33jzKfLx8HM0p89pCKLvM--JqHFxd_xISt8Hdkez9zqvwI17oI]Tert.am[/url]-ը։
«Մեր այսօրվա այստեղ գտնվելու նպատակը միաբանվելն է հանուն այն տղաների, որոնք հիմա գտնվում են ուղղակի անելանելի վիճակում: Այսօր բոլորիս ուշքն ու միտքը պետք է լինի մեր տղաներին հետ բերելը, չգիտեմ՝ դա ոնց պետք է անենք, բայց պետք է անենք: Ամեն հայ արթնանալուց պետք է մտածի՝ ինչ կարող եմ ես անել տղաների համար, այս երկիրը վերականգնելու համար: Մենք պետք է սովորենք նորից ապրենք այս պայամններում»,- ասաց նա:
Նա հավելեց՝ իշխանությունից հիասթափվել է պատերազմի սկզբին, և իշխանությունը մեղավոր է պատրազմի համար: «Սա դավաճանություն է ուղղակի, ակնհայտորեն բոլոր փաստերով, բոլոր եզրահանգումներով, դու հասկանում ես, որ չէր կարող հայ զինվորը պարտվել, բոլորս ենք մեղավոր, ոչ թե մեկ հոգին»,- ասաց Միքայել Պողոսյանը:
Դիտարկմանը՝ այդ մեկ հոգին հրաժարական չի տալիս, նա նշեց. «Այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է, չգիտեմ՝ իր վերջն ինչ է լինելու, բայց լավ չի լինելու, ես ցավով եմ ասում դրա մասին, ես չեմ ուզում, հայ ենք, բայց այսպիսի սխալ գործե՞լ, դավաճանությունը գործե՞լ»:
Տեսանյութը՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/28/Poghosyan/3455539?fbclid=IwAR2qnyvxC33jzKfLx8HM0p89pCKLvM--JqHFxd_xISt8Hdkez9zqvwI17oI]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
943 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
871 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
928 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին