18020 դիտում
18:40 09-06-2020
Հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունից ցանկացած ստորություն կարելի է սպասել, բայց բացի «առևանգելուց», ինձ մեկուսացնելու այլ տարբերակ չկա․ Ա․ Վանեցյան
Այսօր առավոտյան լուր էր տարածել, որ իշխանությունը պատրաստվում է ձերբակալել եւ երկամսյա կալանքի սանկցիա ստանալ դատարանից՝ ԱԱԾ նախկին տնօրեն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ կապված։
Օրվա ավարտին [url=https://hraparak.am/post/44d99ed863c49d25772c80c89ff6e940?fbclid=IwAR3Hxq5rDYMyx-X0xXcaM4uDRxMkupZ-klq3mwJ1vI4rh_Oz19IrmBnOlKo]Hraparak.am[/url]-ը հարցեր է ուղղել Արթուր Վանեցյանին։
-[b]Պարոն Վանեցյան, մենք տեղեկութուն ունեինք, որ վարչապետի հանձնարարությամբ այսօր ձեզ պետք է «ցանկացած գնով ձերբակալեին», օրվա վերջն է արդեն, կասե՞ք ձեզ հետ որևէ քննչական գործողություն, կամ հրավեր՝ իրավապահ մարմիններ, եղե՞լ է:[/b]
-Ես այս պահին գրասենյակում եմ, ողջ օրվա ընթացքում եղել եմ այստեղ, բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել համախոհներիս ու գործընկերներիս հետ: Ինչ վերաբերում է ձեր նշած տեղեկություններին, պիտի ասեմ, որ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունից ամեն ինչ, ամեն տեսակի ստորություն կարելի է սպասել, բայց վստահեցնում եմ, որ բացի «առևանգելուց», այն էլ՝ ժամանակավոր, ինձ մեկուսացնելու ոչ մի եղանակ չկա: Խոսքն օրինական եղանակների մասին է:
Համոզված եղեք՝ իմ նկատմամբ օրենքով նախատեսված որևէ գործողության, հետապնդման առիթ, պատճառ և հիմք չկա:
[b]
-Իսկ համախոհների ու գործընկերների հետ ի՞նչ եք քննարկում, քաղաքական բնույթի հարցե՞ր են, թե՞ իրավական:[/b]
-Այս պահին մեր օրակարգում մեկ հարց է՝ կառավարումը տապալած իշխանության հեռացումը: Ես այդ մասին արդեն խոսել եմ, ու մեզ ոչինչ, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք հետ չի պահի այդ նպատակից:
Այս օրերին իմ գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացրել գործընկերների հետ, մենք ունենք համատեղ գործողությունների պլան, որի մանրամասների շուրջ կխոսենք մեկ-երկու օրից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
937 դիտում
21:42 07-12-2024
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Փարիզ
835 դիտում
21:20 07-12-2024
Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ. Կոստանյան