211652_close_icon
views-count118267 դիտում article-date 13:25 28-11-2020

«Ինչպե՞ս կարելի է պատերազմը դեռ չավարտված, երբ դեռ չես հաղթել, հերոսի ու զինվորական բարձր կոչումներ տալ»․ գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյան․ Aravot.am

Արցախյան պատերազմը սկսվելուց ուղիղ երկու ամիս անց պահեստի գեներալները, բարձրաստիճան սպաները, կամավորականները եւ սովորական քաղաքացիները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին նահատակված հերոս զինվորների շիրիմներին: [url=https://www.aravot.am/2020/11/27/1155175/?fbclid=IwAR2dmpLO4gdcuuszmpW1B_ee0DsERsGasV_OGMaogMZMfFzHSqlaH04R6zs]Aravot.am[/url]-ի հետ զրույցում նրանք բոլորն էլ դժգոհ էին պատերազմը կառավարելու՝ ղեկավարության գործողություններից: Գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանը նշում է, որ այս պատերազմը նման չէր 90-ականների այն պատերազմին, որում իրենք հաղթել են: «Մենք ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ էինք կառուցում ու հաղթում էինք թշնամուն: Ես պատերազմ անցած եւ զինվորական բարձր կրթություն ստացած մարդ եմ: Այս պատերազմում ինձ համար անհասկանալի բաներ էին կատարվում: Օրինակ, չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարելի է դեռ պատերազմը չավարտված, երբ դեռ չես հաղթել, հերոսի ու զինվորական բարձր կոչումներ տալ: Չեմ հասկանում՝ Արցախի եւ Հայաստանի ղեկավարությունները, երբ այսպիսի բաներ են անում, ինչո՞վ են մտածում»,- ասում է գեներալը: Նա չի պատկերացնում, թե ինչպե՞ս կարելի է զինվորին թողնել ու հետ քաշվել, ինչպե՞ս կարող է այդ հրամանատարը իրեն հրամանատար կոչել, երբ գերի ընկած մեր զինվորներին թշնամու երկրում ուզում են շքերթի ժամանակ ցույց տալ ու խայտառակել: Միխայիլ Գրիգորյանը չի ցանկանում, որ այս պատերազմում հայկական կողմը պարտված ճանաչվի: «Այս պատերազմում ավելի շատ մարդ ընդգրկվեց, քան այն պատերազմում: Բայց ղեկավարվեց ոչ այնպես, ինչպես կարգն է: Սովորած չեն: Զինվորները, երիտասարդները չեն ուզում սպա դառնալ, որովհետեւ նորմալ չեն վարձատրվում, որ կարողանան ընտանիք պահեն, ընտանիքի հոգսերը հոգան: Ռազմական ուսումնական հաստատություններում սպա չկա, դիրքերում սպա չկա: Դրա համար էլ արդյունքը սա է: Սպաները դուրս եկան բանակից: Արդեն նախկին պաշտպանության նախարարը ստորագրում էր զորացրման հրամանները: Մեզ մի բան հարցրեցի՞ն: Երկու տարի առաջ եմ Դավիթ Տոնոյանին այդ հարցով հանդիպել: Խորհուրդ եմ տվել, որ սպային խնդրի չհեռանալ, իսկ եթե չի կարող, թող ինձ հանձնարարի՝ ես կգամ կխնդրեմ: Մանրամասն՝ [url=https://www.aravot.am/2020/11/27/1155175/?fbclid=IwAR2dmpLO4gdcuuszmpW1B_ee0DsERsGasV_OGMaogMZMfFzHSqlaH04R6zs]սկբնաղբյուր[/url] կայքում

Նմանատիպ նյութեր