211652_close_icon
views-count7639 դիտում article-date 17:22 27-11-2020

Բերձորից տարհանումը դադարեցվել է. այն կմնա հայկական. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://armlur.am/1066655/?fbclid=IwAR3oqP3PTeeodYIsKAR8-qgNYVyR15V19uOjKG7Ygd38wEktYTopp6jIS6s]Armlur.am[/url]-ը գրում է. Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներում տարհանումը դադարեցվել է: Այս բնակավայրերը կմնան հայկական: Այս մասին տեղեկացրել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը: Ֆրանսիայի Հանրապետությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությունում, որում անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի ընդունմանը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի Հայաստան: Այս մասին հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից: Ժան-Բատիստ Լըմուանի երկօրյա աշխատանքային այցի նպատակը Հայաստանին մարդասիրական օգնության բեռը փոխանցելն է: Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը նաև հանդիպումներ կունենա Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր