211652_close_icon

Եվրամիությունն առաջիկա գագաթնաժողովում 6 ամսով կերկարացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

views-count1122 դիտում article-date 14:04 27-11-2020
Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովին որոշում կկայացնեն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու մասին: Այս մասին ուրբաթ [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10112275]tass.ru[/url]-ի թղթակցին հայտնել է աղբյուրը ԵՄ Խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակությունում: «Ինչպես սպասվում է, գագաթնաժողովին հակիրճ անդրադարձ կլինի Մինսկի բանակցությունների թեմային (Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ), որի շրջանակներում ղեկավարները քաղաքական որոշում կկայացնեն պատժամիջոցները եւս վեց ամսով երկարաձգելու մասին, քանի որ դրանց իրականացման հարցում էական առաջընթաց չկա»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր