Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները
Եվրոպական Միությունն ընդլայնել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները՝ «սև ցուցակին» հավելելով 11 ֆիզիկական անձանց և 5 ընկերություն: Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, այդ մասին նշված է ԵՄ-ի խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ նշված գործարարներն ու ընկերությունները մասնակցում են էլիտային անշարժ գույքի զարգացմանն ու ռեժիմի կողմից պաշտպանվող այլ նախագծերի:
«Այդպիսով, նրանք աջակցում են ռեժիմին և/կամ օգուտ են ստանում սիրիական ռեժիմից»,-ընդգծվում է փաստաթղթում:
Ինչպես պարզաբանում է ԵՄ-ի խորհուրդը, Սիրիային վերաբերող սև ցուցակում ներառված են 270 մարդ և 72 կազմակերպություն, որոնց վրա տարածվում են ԵՄ-ի երկրներ ուղևորությունների արգելքը, ինչպես նաև հանրակցությունում ակտիվների սառեցումը՝ դրանց առկայության դեպքում: