2817 դիտում
18:56 09-03-2017
Եվրամիությունը ևս կես տարով կերկարացնի պատժամիջոցները Ռուսաստանի և Ուկրաինայի 146 քաղաքացիների և 37 կազմակերպությունների դեմ
Եվրամիությունը մարտի 15-ին կես տարով կերկարացնի պատժամիջոցները Ռուսաստանի և Ուկրաինայի հարավ-արևելքի ինքնահռչակ հանրապետությունների 146 քաղաքացիների, ինչպես նաև 37 կազմակերպությունների նկատմամբ: Այս մասին [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4080218]ՏԱՍՍ[/url]-ին հայտնել է եվրոպացի դիվանագիտական մի աղբյուր:
Աղբյուրի ներկայացմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների խորհուրդը մարտի 15-ի հերթական նիստում ՌԴ-ի և Ուկրաինայի քաղաքացիների սև ցուցակը կես տարով կերկարացնի:
Ռուսաստանի համար սև ցուցակը վերջին անգամ վեց ամսով երկարացվել է սեպտեմբերի 15-ին: Այն ժամանակ դրա մեջ մտնում էր 146 մարդ, ներառյալ ՌԴ-ի իշխանությունների ներկայացուցիչներ, ռուս քաղաքական գործիչներ, գործարարներ և ուժայիններ, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները: Ցանկում ներառվել են 37 կազմակերպություններ, այդ թվում՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բոլոր հայտնի ռազմական և քաղաքական կառույցները:
Ցուցակում հիշատակվածներին արգելված է ԵՄ մուտքը, իսկ Եվրոպայի բանկերում պահվող նրանց ակտիվները, հայտնաբերման դեպքում, ենթակա են սառեցման:
Նմանատիպ նյութեր
4879 դիտում
23:46 05-07-2018
Եվրամիությունը կես տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները
1038 դիտում
14:04 27-11-2020
Եվրամիությունն առաջիկա գագաթնաժողովում 6 ամսով կերկարացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
2289 դիտում
17:02 16-12-2018
Եվրոպան շարունակում է խստացնել իր դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ. պատժամիջոցները երկարաձգվել են ևս կես տարով
Այս բաժնից
1264 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
2002 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1120 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին