Եվրամիությունն օրինականացրեց պատժամիջոցները Իրանի հետախուզական ծառայության դեմ
Եվրամիությունը օրինականացրել է Իրանի հատուկ ծռայությունների դեմ սահմանված սահմանափակումները։ Այդ մասին հայտնել է Դանիայի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ դա կապված է Եվրոպայի տարածքում իրանցի ներգաղթյալ-ընդդիմադիրնրի սպանությունը նախապատրաստելու հետ։
«ԵՄ-ի կողմից ուժեղ ազդանշան է այն մասին, որ մենք չենք ընդունի Եվրոպայում նման պահվածք»,-Twitter-ի իր էջում գրել է Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենը։