211652_close_icon
views-count2125 դիտում article-date 16:01 26-11-2020

Մեկնարկել են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ արդեն սկսվել են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, Արարատի մարզպետարանը տեղեկացնում է, որ ռազմավարական նշանակություն ունեցող, Արարատի և Կոտայքի մարզերն իրար կապող միակ կարճ ճանապարհն ընդհանուր 18 կմ է, որից 10 կմ-ն Արարատի մարզի տարածքում է, 8-ը՝ Կոտայքի: Այս ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն կունենա նաև զբոսաշրջության զարգացման համար:

Նմանատիպ նյութեր