Հարազատները որոնում են 19-ամյա զինվորին
Հարազատներն ու ընկերները որոնում են 19-ամյա Դավիթ Աշոտի Բեժանյանին, ով ծառայում էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում։
Ըստ հարազատների՝ նա վերջին անգամ եղել է Մարտունի-2 կամ Ճարտար գյուղում։
Հարազատները խնդրում են՝ ովքեր տեղեկություններ ունեն զինվորի մասին, կարող են զանգահարել [b]093 50 46 96[/b]։