ՀԾԿՀ անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները դադարեցվել են
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները դադարեցվել են:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համապատասխան արձանագրության մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 7.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները համարել դադարած»:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/11/17/1170973/]Հիշեցնենք[/url], որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել նոյեմբերի 17-ին: Նա ՀԾԿՀ անդամ էր ընտրվել 2019 թվականի մայիսին։