Երևանի Բաշինջաղյան փողոցի 178 շենքի բնակիչների համար անլուծելի թվացող կոյուղագծերի խնդիրը կմնա անցյալում․ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի միջամտությամբ «Վեոլիա ջուր»-ը անցկացնում է նոր կոյուղատար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Մի քանի տարի էր Երևանի Աճափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 178 շենքի բնակիչները ապրում էին հույսով, որ վերջապես իրենց շենքի դիտահերերի հարցը կլուծվի և խցանումների պատճառով այլևս կեղտաջրերը չեն հոսի և լցվի շենքի բակ։ Բնակիչները բազմիցս դեմել էին պատկան մարմիններին, որ խնդիրը վերջապես լուծվի, սակայն այդպես էլ չտեսնելով ոչ մի գործուն քայլ շարունակում էին յուրաքանչյուր խցանման դեպքում զանգահարել «Վեոլիա ջուր», ովքեր էլ ըստ բնակիչների պարտաճանաչ բացում էին խցանումները, սակայն կարճ ժամանակ անց նորից նույն իրավիճակն էր տիրում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միայն վերջին դիմումը, որը ուղղված էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, որոշիչ դեր խաղաց և սկսվեցին կոյուղատար նոր խողովակաշարի անցկացման և նոր դիտահորերի տեղադրման աշխատանքներ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Մեր շենքի բնակիչների համար երկար տարիներ անլուծելի էր մնացել կոյուղաջրերի խնդիրը, իսկ վերջին երկու տարիներին, հատկապես գարնան ամիսներին, 2-3 օրը մեկ խցանումներ էր լինում ու ամբողջ թաղամասով մեկ տիրում էր գարշահոտություն։ Խնդրին լուծում տալու համար որոշեցինք դիմել նաև ոլորտը կարգավորող մարմնի ղեկավարին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Եվ ի զարմանս, և ի ուրախություն բոլորիս՝ նամակի պատասխանը չուշացավ․ Մեսրոպ Մեսրոպյանը շատ արագ արձագանքեց նամակին և այսօր արդեն «Վեոլիա ջուր» ընկերության պատվերով տեխնիկան սկսեց աշխատել։ Ըստ պատասխանատուների՝ կատարվելու է հսկայական աշխատանք՝ փոխվելու է ամբողջ կոյուղագիծը, և աշխատանքները տևելու են ավելի քան 2 ամիս»։
Բնակիչները իրենց շնորհակալությունը հայտնեցին Մ․ Մեսրոպյանին՝ անլուծելի թվացող հարցը արագ լուծելու համար և նշում էին, որ երանի բոլոր պաշտոնյաները նրա նման տեղում լինեին ու նման արագությամբ արձագանքեին խնդիրներին։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի