211652_close_icon
views-count1062 դիտում article-date 16:40 24-11-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 23-ից 24-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 14, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 4, անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 3-ական, սպանության սպառնալիքի՝ 2, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ծեծի, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, սառը զենքի հայտնաբերման, պետական սահմանն ապօրինի հատելու և առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու փորձի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող և 1 անհետ կորած։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 2-ական, ավազակային հարձակման, բնակարանային գողության և վրաերթի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 2 մարդ զոհվել է, 17-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր