Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1 վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 22-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 15։40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում «Իսոմոլ»-ի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Մուշեղ Սարգսյանի վարած Subaru մակնիշի և 28-ամյա Մովսես Մուրադյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ Opel-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Ս․ Մ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Subaru-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020.11.24 13:53



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
