Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարությունը մտադիր է միջնաժամկետ հեռանկարում զբաղվել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմամբ:
Ռուսները հասկանում են, որ անհամեմատ ավելի հեշտ կլինի ուղիղ թռիչքներ իրականացնել դեպի Ստեփանակերտ, քան Երևան, իսկ հետո 300 կիլոմետր տրանսպորտային ճանապարհով հասնել Ստեփանակերտ: Օդանավակայանը ենթարկվել է հարձակման, բայց դրա վերանորոգումը կարելի է շատ կարճ ժամանակում իրականացնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]