211652_close_icon
views-count3169 դիտում article-date 13:12 21-11-2020

Թուրքիան զորք է ուղարկում Ադրբեջան

Թուրք զինվորականներն առաջիկայում կուղարկվեն Ադրբեջան, ինչի մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է [url=https://ria.ru/20201121/turtsiya-1585643113.html]ria.ru[/url]-ն: «Ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստումը»,-ասել է նախարարը: Աղբյուրը հիշեցնում է, որ նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մասին հրամանագրին: Ըստ փաստաթղթի՝ նրանք կարող են այնտեղ գտնվել մեկ տարվա ընթացքում: Անցած շաբաթ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Մոսկվա ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկման կենտրոնի ստեղծման վերաբերյալ հուշագիր են ստորագրել և որ թուրք զինվորականները ևս մասնակցելու են համատեղ խողաղապահ առաքելությանը: Մինչդեռ Մոսկվայում նշել են, որ Ռուսաստանն ու Թուրքիան ԼՂ հարցով աշխատելու են Ադրբեջանի տարածքում գտնվող մշտադիտարկման կենտրոնի միջոցով, սակայն համատեղ խաղաղապահ առաաքելության մասին խոսք չկա:

Նմանատիպ նյութեր