211652_close_icon
views-count21985 դիտում article-date 09:03 28-10-2020

Հայտնի է, թե ինչու է Թուրքիան սիրիացի վարձկաններին ուղարկում Ադրբեջան` հայերի դեմ կռվելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին խոստանում են մի քանի հազար դոլար գումար, սակայն վճարում են 400 դոլար, որը Թուրքիայի նվազագույն աշխատավարձից ցածր է, և նրանց ուղարկում են կռվելու Ադրբեջանի համար ամենավտանգավոր տարածքներում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշում է լրագրող Անհար Կոչնևան: Նա ուկրաինուհի լրագրող է, որը առևանգվվել էր Սիրիայում իսլամիստների կողմից դեռ 2012 թվականին երկրում կատարվող իրադարձությունների ժամանակ, երբ, որպես լրագրող, լուսաբանում էր այն, և կարողացավ ներկայացնել, թե ինչ իրավիճակ է Սիրիայում: «Ես գիտեմ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Իդլիբից է վարձկաններ ուղարկում Ադրբեջան: Երբ Սիրիայի բանակն ամբողջությամբ ազատագրի Իդլիբը, այնտեղի բոլոր հանցագործները կփախչեն Թուրքիա: Իսկ նրանք Էրդողանին այնտեղ պետք չեն, այդ պատճառով նա նրանց մի մասին Լիբիա է ուղարկել, մի մասին՝ Ադրբեջան: Որքան շատ այնտեղ մահանան, այնքան ավելի քիչ Թուրքիա կգնան»,- նկատեց նա: Հավելենք, որ օրեցօր նոր տվյալներ են ի հայտ գալիս սիրիացի վարձկանների՝ Ադրբեջանում՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցելու մասին, սակայն Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են հերքել այն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր