«Բարսայի» երկրպագուները՝ Գրիզմանին. Հարգիր Մեսիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» երկրպագուները դժգոհ են թիմի ավագ Լիոնել Մեսիի շուրջ ստեղծված իրավիճակից:
Մի քանի երկրպագու այսօր մոտեցել են ակումբի մարզաբազայից դուրս եկող Անտուան Գրիզմանի ավտոմեքենային և վանկարկել. «Հարգի´ր Մեսիին»:
Նշենք, որ օրերս ֆրանսիացու նախկին գործակալ Էրիկ Օլատսը կտրուկ էր արտահայտվել Մեսիի հասցեին. «Մեսին ամեն ինչ արել էր, որպեսզի Անտուանը թիմին կհարմարվի: Նա «Բարսայում» և թագավոր է, և՝ միապետ:
Նախօրեին, երբ Մեսին Արգենտինայից ժամանել էր Բարսելոնա, լրագրողները նրան դիմավորել էին օդանավակայանում և հարցրել Օլատսի արտահայտությունների մասին: Մեսին պատասխանել էր. «Ես հոգնել եմ «Բարսայի» բոլոր խնդիրների պատճառ լինել, եթե անկեղծ լինեմ»: