«Լիվերպուլի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել` պահանջելով որակազրկել Մեսիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Armsport.am
«Լիվերպուլի» երկրպագուները գոհ չեն մնացել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի գործողություններից Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում (0:3):
Change.org հայտնի կայքում մերսիսայդցիների երկրպագուները [url=https://www.change.org/p/uefa-get-messi-a-retrospective-ban-for-clearly-punching-fabinho-in-the-head]ստորագրահավաք են սկսել[/url]` պահանջելով որակազրկել արգենտինացուն Ֆաբինիոյի գլխին հարվածելու համար, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/05/03/Liverpool/976254?fbclid=IwAR3Q96uQvSnLwIk__1gzvJI6TtCqTv6ubHzHOoRJx00boSElU27EP18pKMo]Armsport.am[/url]-ը:
Այդ դրվագից հետո մրցավարը զգուշացրեց անգլիական թիմի ֆուտբոլիստին:
Ստորագրահավաքին արդեն ավելի քան 2200 մարդ է մասնակցել: Մեսին այդ խաղում դուբլ էր ձևակերպել: