211652_close_icon
views-count23319 դիտում article-date 17:45 19-11-2020

ՀՀ գլխավոր դատախազի կողմից Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկանում ենք. ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյուքնում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

Նմանատիպ նյութեր