211652_close_icon
views-count2571 դիտում article-date 19:10 10-10-2014

Սպանության կասկածանքով նախապատրաստվել են նյութեր եւ ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի Ավլաքիի՝ Հայաստանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում 2014 թվականի սեպտեմբերի 10-ին ձերբակալվել է առերեւույթ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող Ավագյանը։ Նույն օրը ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահելու վայրից իրազեկում է ստացվել, որ ձերբակալված Ավագյանի թիկունքին, ձախ ուսին, ծնկին կան կարմրավուն հետքեր, իսկ աջ ոտնաթաթի հոդերին՝ վերքեր։ Ստացված իրազեկման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր, նշանակվել՝ դատաբժշկական փորձաքննություն։ Նախապատրաստված նյութերը սեպտեմբերի 19-ին ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քննչական ենթակայության կարգով հետագա ընթացքը լուծելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր