1643 դիտում
16:19 19-11-2020
ԵՄ-ն հայտարարել է, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում վերսկսել ԼՂ-ի կարգավիճակի շուրջ բանակցությունները
Եվրամիությունը հայտնել է, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վերսկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քաղաքական բանակցությունները: Այս մասին ասված է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, փոխանցում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10045613?fbclid=IwAR1LBxL3-uRbQpG9JpJUGVqJKK9Y1Asx1tFORRjilcO0gBp7vg6Mw_sXPAM]tass.ru[/url]-ն։
«ԵՄ-ն կարծում է, որ ԼՂ հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում անհրաժեշտ է վերսկսել ջանքերը»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Եվրամիությունը մտադիր է ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունների դրույթների կատարմանը, հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի մոնիթորինգային կենտրոնի աշխատանքին:
Բորելը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս բերել բոլոր օտարերկրացի գրոհայիններին՝ խնդրելով «տարածաշրջանային սուբյեկտներին ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել հրադադարը»։
Նմանատիպ նյութեր
3336 դիտում
10:39 17-02-2017
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել վերսկսել ԼՂ հարցով համապարփակ բանակցությունները
6874 դիտում
18:12 10-10-2020
Կյանքի կոչել հրադադարն ու առանց նախապայմանների վերսկսել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցությունները. Ֆրանսիայի ԱԳՆ. Tert.am
Այս բաժնից
1315 դիտում
20:07 04-02-2025
Հայտնի է՝ ինչ հարցեր են այսօր քննարկելու Թրամփն ու Նեթանյահուն
1207 դիտում
19:20 04-02-2025
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն այցելել է Ուկրաինա
796 դիտում
18:48 04-02-2025
Թուրքիան ու Կատարը ռազմական համագործակցության մի շարք արձանագրություններ են ստորագրել