6583 դիտում
18:12 10-10-2020
Կյանքի կոչել հրադադարն ու առանց նախապայմանների վերսկսել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցությունները. Ֆրանսիայի ԱԳՆ. Tert.am
Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը՝ ընդգծելով, որ այն այժմ պետք է ամբողջովին կյանքի կոչվի, որպեսզի թշնամանքին վերջ տալու համար պայմաններ երաշխավորվեն, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/10/france/3418181]Tert.am[/url]-ը:
Ինչպես նշում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Ագնես վոն դեր Մուլը:
«Հրադադարը պետք է կյանքի կոչվի ու խստորեն հսկվի, որպեսզի երկու երկրների միջև թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու համար պայմաններ ստեղծվեն: Բովանդակային քննարկումները, որոնք կողմերը մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների»,-ասված է հայտարարությունում:
Նմանատիպ նյութեր
2299 դիտում
09:22 14-05-2016
Վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ նշանակում է ձևացնել, թե ոչինչ չի եղել. Մոդեստ Կոլերով. «Ժամանակ»
Այս բաժնից
418 դիտում
18:38 01-05-2024
Գազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդ
403 դիտում
18:26 01-05-2024
Թուրքիան ԱՄԷ-ում մասնակցում է «Արաբական դրոշ 9» զորավարժություններին
610 դիտում
14:59 01-05-2024
Անկարան պատուհասել են ջրհեղեղները