211652_close_icon
views-count988 դիտում article-date 16:49 18-11-2020

«Ավրորա»-ն սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել՝ ուղղված Արցախի բնակչությանը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անհապաղ սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել՝ օգնելու արցախյան պատերազմից տուժած երեխաներին եւ մեծահասակներին: Ինչպես [url=https://armenpress.am/arm/news/1035237.html]«Արմենպրես»[/url]-ին հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, աջակցության առաջին ծրագրերը կհայտարարվեն 2020 թ. նոյեմբերի 18-ին: «Բացի այդ, «Ավրորան» պատրաստ է ընդունել նախագծերի հայտեր, որոնք կօգնեն տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին եւ վիրավորներին Արցախի եւ Հայաստանի տարածքում: Սկզբնական փուլում հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Նախագծերի չափանիշներն ու մանրամասները կհստակեցվեն, որոնց մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր