211652_close_icon
views-count1959 դիտում article-date 10:52 08-11-2021

Ռուս խաղաղապահները շուրջ 2 տոննա մարդասիրական օգնություն են հատկացրել Արցախի Խնուշինակ գյուղի բնակչությանը

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները բարերարների հետ համատեղ շուրջ 2 տոննա մարդասիրական օգնություն են հատկացրել Լեռնային Ղարաբաղի Խնուշինակ համայնքի կարիքավոր և բազմազավակ ընտանիքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Այսօր բարեգործական «Մերսի» ասոցիացիայի հետ համատեղ Խնուշինակ գյուղում անցկացվել է բարեգործական ակցիա, որին մասնակցել են բոլոր բնակիչները:

Բազմազավակ ընտանիքներին հատկացել են տնտեսական իրեր, գազօջախներ, բոլոր բնակիչներին հատկացվել են հագուստ և կոշիկներ:  Այդ համայնքում ապրում է 10 բազմազավակ ընտանիք, առաջինից մինչև չորրորդ դասարանի դպրոցականները 60-ն են:

Գյուղի բոլոր դպրոցականները կոշիկներ են ստացել»,- ասել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:

Ակցիայի շրջանակներում օգնություն է ստացել գյուղի շուրջ 1000 բնակիչ:

 

Նմանատիպ նյութեր