211652_close_icon
views-count2727 դիտում article-date 18:05 22-05-2017

«Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղ է այցելել «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության առաջին դափնեկիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 22-ին, «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղ այցելեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության առաջին դափնեկիր, Բուրունդիի «Խաղաղության տուն» խնամքի տան և ՌԵՄԱ հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն։ Հյուրերին ավանդական աղ ու հացով դիմավորելուց հետո միության փոքրիկները դավթյան սաղմոսներ կարդացին և Մարգարիտ Բարանկիցեին նվիրեցին «Նարեկ» գիրքը։ Մարգարիտ Բարանկիցեն շրջեց կենտրոնի դասարաններով, ծանոթացավ փոքրիկների և կենտրոնի ուսուցիչների հետ, որից հետո կենտրոնի սաները՝ որպես խորհրդանշական հուշանվերներ, նրան փոխանցեցին իրենց աշխատանքներից։ Միջոցառման ավարտին միության տնօրեն Հայկ Պապյանը Բարանկիցեին նվիրեց իրենց ազգային ավանդական թմբուկահար տիկնիկը, որը հատուկ պատրաստված էր նրա համար։ Միջոցառմանը ներկա էր 107-ամյա Խանում Արուշ տատը, ում հետ ծանոթանալուց ու զրուցելուց հետո «Ավրորայի» դափնեկիրը շուրջպար բռնեց միության պարախմբի հետ ու պարեց հայկական ազգագրական «Փափուռի» պարը։ -Ես այս կենտրոնում ինձ զգացի ինչպես իմ տանը, քանի որ իմ ամբողջ կյանքը նվիրել եմ այն երեխաներին, որոնք ունեն դրա կարիքը, իսկ այս կենտրոնում երեխաները շատ են, և դա ինձ դուր եկավ,- նշեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն։ «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում էին նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը և ուրիշներ։ «Մեր արժեքները մարդկային արժեքներն են։ Եթե քո մեջ կա կարեկցանք, սեր ու արժանապատվություն, քեզ ոչինչ չի կանգնեցնի, քանի որ ոչինչ չի կարող վերացնել սերը. ո՛չ բանակները, ո՛չ ատելությունը, ո՛չ հետապնդումը, ո՛չ սովը, ոչի՛նչ»։ Մարգարիտ Բարանկիցե [b] «Նարեկացի» արվեստի միություն Լրատվության և PR բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր