Ադրբեջան թուրք զինծառայողներ գործուղելու մասին փաստաթուղթը մտավ ուժի մեջ
Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում՝ Resmi Gazete, հրապարակվել և այդպիսով ուժի մեջ է մտել նախօրեին թուրքական խորհրդարանի լիագումար նիստում ընդունված Ադրբեջան զինծառայողներ ուղարկելու մասին օրինագիծը: Գրում է [url=https://www.azatutyun.am/a/30956499.html]«Ազատությունը»[/url]։
Հիմք ընդունելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության և փոխօգնության վերաբերյալ համաձայնագիրը՝ թուրքական զինված ուժերից, անհրաժեշտության դեպքում նաև քաղաքացիական անձանցից կազմված անձնակազմը մեկ տարի ժամկետով ծառայություն կիրականացնի Ադրբեջանի տարածքում՝ Ռուսաստանի հետ համատեղ ստեղծվելիք հրադադարի մշտադիտարկման միասնական կենտրոնում: