211652_close_icon
views-count2299 դիտում article-date 14:14 30-05-2019

Կառավարության կառուցվածքի վերաբերյալ նոր օրենքը մտավ ուժի մեջ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ուժի մեջ է մտնում կառավարության կառուցվածքի վերաբերյալ նոր օրենքը։ «Սա, ըստ էության, 17 նախարարության կազմով մեր վերջին նիստն է, ուզում եմ բոլոր մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար։ Նրանք, ովքեր կշարունակեն իրենց աշխատանքը, հաջողություն եմ մաղթում, նրանք, ովքեր չեն շարունակի իրենց աշխատանքը, ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար», - ասաց նա։ Վարչապետն ընդգծեց, որ այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք արվել են, շատ երկար քննարկվել են, վերլուծվել են, ու դա ճիշտ որոշում է։ «Ու համոզված եմ, որ ճիշտ որոշման արդյունքում մենք ունենալու ենք դրական արդյունքներ, այն առումով, որ մեծանալու է կառավարության աշխատանքի որակը, որից, եկեք խոստովանենք՝ մենք ինքներս էլ գոհ չենք, մեծանալու է կառավարության մոբիլության մակարդակը ու, ի վերջո, նաև պետք է խթան հանդիսանա տնտեսական այն տեսլականի իրականացման համար, որոնք նախանշված են կառավարության ու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությունը կունենա հետևյալ կազմը. Արտաքին գործերի նախարարություն Պաշտպանության նախարարություն Արտակարգ իրավիճակների նախարարություն Արդարադատության նախարարություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն Բնապահպանության նախարարություն Առողջապահության նախարարություն Ֆինանսների նախարարություն Էկոնոմիկայի նախարարություն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Նմանատիպ նյութեր