211652_close_icon
views-count3296 դիտում article-date 21:58 17-11-2020

Օլիմպիական չեմպիոնին սպառնում է 20 տարվա ազատազրկում՝ անչափահասի հետ սեռական կապի համար

Քենիացի օլիմպիական չեմպիոն Կոնսեսլուսու Կւպրուտոյին սպառնում է երկարատև ազատազրկում՝ 15-ամյա անչափահաս աղջկա հետ սեռական կապ համար: 25-ամյա վազորդին մեղադրանք է ներկայացվել, սակայն նա երկուշաբթի օրը 1800 դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել՝ չընդունելով իր մեղքը: Համաձայն քենիական օրենսդրության, մինչև 18 տարին չլրացած անձի հետ սեռական կապի համար նախատեսված է մինչև 20 տարվա ազատազրկում: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ անչափահաս աղջիկը դուրս է եկել իր տնից և երեք օր եղել Կիպրուտոյի առանձնատանը: Մասնագիտությամբ Կիպրուտոն ոստիկան է: Որպես մարզիչ նա մասնակցել է 2016թ. Պեկինի Օլիմպիական խաղերում և նվաճել ոսկե մեդալ 3000 մետր արգելքներով վազքատարածությունում: Բացի այդ, նա աշխարհի կրկնակի չեմպիոն է:

Նմանատիպ նյութեր