7887 դիտում
23:29 25-06-2018
Ոչ մի հանցանք անպատիժ չի մնում. Վրաստանում ադրբեջանցուն սպառնում է 2-6 տարվա ազատազրկում Հայաստանի դեմ գրառման համար
Վրաստանի քաղաքացի ծագումով ադրբեջանցի Օրհան Աբբասի դեմ, ով ապրիլյան պատերազմի օրերին ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի դեմ ուղղված գրառում է կատարել, «ահաբեկչության կոչ անելու» հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Օրհան Աբբասն իր գրառման մեջ Վրաստանում բնակվող ադրբեջանցիներին կոչ էր արել, Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ակցիաներ իրականացնելուց բացի, ակցիաներ կազմակերպել նաև Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց և այրել Հայաստանի դրոշը:
2016թ. ապրիլի 21-ին Աբբասը կանչվել է ոստիկանություն և հարցաքննվել: Ադրբեջանցուն ոստիկանություն են կանչել նաև 2018 թ. ապրիլին և հարուցվել է քրեական գործ, նա ձերբակալվել է, սակայն գրավի դիմաց ազատ է արձակվել:
Ադրբեջանցու գործով վերջին դատավարությունը տեղի է ունեցել 2018թ. հունիսի 20-ին, որի ժամանակ դատախազը պահանջել է Աբբասին դատապարտել 2-6 տարվա ազատազրկման:
«Դատավարությունը շարունակվում է, հաջորդ դատը նշանակված է հուլիսի 3-ին»,-ԱՊԱ լրատվական գործակալության հետ զրույցում նշել է Օրհան Աբբասը:
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
09:49 10-05-2023
Լրագրողների նմատմամբ բռնությունն անպատիժ է մնում. հերթական զեկույցը Հայաստանի դեմ․ «Ժողովուրդ»
2307 դիտում
15:03 04-04-2014
Մոսկվայում ավարտվել է Հրաչյա Հարությունյանի դեմ հետաքննությունը. նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում
8106 դիտում
16:37 22-07-2016
«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի դեմ նոր քրգործ է հարուցվել. նրան սպառնում է մինչև15 տարվա ազատազրկում
Այս բաժնից
937 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
634 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1816 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից