Ալի Դաեի. Հուսով եմ, որ Ռոնալդուն իմ ռեկորդը կգերազանցի
Իրանի հավաքականի նախկին հարձակվող և գոլերի քանակով ռեկորդակի Ալի Դաեին անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Ռոնալդուն կգերազանցի հավաքականում գոլերի քանակով իմ ռեկորդը:
Ոչ մի դեպքում չեմ հիասթափվի: Իմ համար պատիվ կլինի, եթե նման մակարդակի խաղացողը կարողանա ինձ շրջանցել: Կրիշտիանու Ռոնալդուին ոչ միայն մեր, այն նաև՝ բոլոր ժամանակներ լավագույն խաղացողներից մեկն է: Նա բացարձակ ֆենոմեն է», ասել է Դաեին:
Իրանցին Իրանի հավաքականի կազմում դարձել է 109 գոլի հեղինակ, ինչը համաշխարհային ռեկորդ է: Ներկա պահին 35-ամյա Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում խփել է 102 գոլ: