Ազատամարտիկը նշում է, որ զոհերի մեծամասնությունը տվել ենք անկազմակերպվածության պատճառով. «Փաստինֆո»
Արթուր Հայրապետյանն ԱՀ պետական նախարարի տեղակալ է, Ստեփանակերտի ավագանու անդամ։ Պատերազմը սկսվելուն պես նախ թիկունքն էր պահում, իսկ երբ փոքր եղբայրը՝ Արսենը, զոհվեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծված պատերազմում, ինքն էլ որոշեց ջոկատի հետ մեկնել ռազմաճակատ և վրեժխնդիր լինել։ Բայց հետո է հասկացել, որ ապարդյուն, որովհետև ինչպես ինքն է ասում, նախապես՝ քաղաքականությամբ էին որոշել, թե հայ զինվորի զենքը որտե՞ղ է վայր դրվելու։ Գրում է [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/11/16/%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2-%D5%A7%D5%AB%D5%B6-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%A5%D5%AC-%D5%A9%D5%A5-%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80%D5%AB-%D5%A6%D5%A5%D5%B6%D6%84%D5%A8-%D5%B8%D6%80%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%A7-%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80-%D5%A4%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D4%B1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D5%AF/1094815]«Փաստինֆո»[/url]-ն։
«Մենք, հայ զինվորներս, որը բանակ էր դարձել, ուղղակի խաբվել ենք։ Նետվել ենք մարտադաշտ, առանց որևէ բան հաշվի առնելու»։
Ինչպես 2016 թվականին, այնպես էլ 2020 թվականին օդը բաց էր. ամեն տեղ ռմբակոծում էին ԱԹՍ-ներով։ Արթուրը «Փաստինֆո»-ին պատմեց, որ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ չկար երկրորդ գիծ, թիկունք։
«Դիմացանք, օրեր, շաբաթներ, ամիսներ։ Ամեն օր զոհ տալով էլի պատրաստակամ կռվեցինք։ Հիմա վիրավորական է, որ թե Հայաստանի, թե Արցախի ղեկավարները հայտարարում են, որ զորքի փախուստի պատճառով պարտվել ենք։ Արցախում հայրենասերների, զորքի, զինվորի պակաս չենք ունեցել, մինչև օրս զորավարի պակաս ունենք։ Սա էն պատերազմն է եղել, որ ողջ մնալու համավանականությունը եղել է 10 տոկոս, անմահանալու հավանականությունը՝ 90»։
Ազատամարտիկը նշում է, որ ամենից մեծ խնդիրն այն էր, որ զոհերի մեծամասնությունը տվել ենք անկազմակերպվածության պատճառով։
Մանրամասները` [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/11/16/%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2-%D5%A7%D5%AB%D5%B6-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%A5%D5%AC-%D5%A9%D5%A5-%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80%D5%AB-%D5%A6%D5%A5%D5%B6%D6%84%D5%A8-%D5%B8%D6%80%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%A7-%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80-%D5%A4%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D4%B1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D5%AF/1094815]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի