211652_close_icon
views-count1528 դիտում article-date 22:24 24-08-2024

«Մենք եկել ենք ասելու, որ փորձելու ենք լինել իրական այլընտրանք, որին բնակչության մեծամասնությունը փնտրում է»․ «Ազգային առաջընթացը» անցկացրեց 7-րդ համագումարը. Aravot.am

«Ազգային առաջընթաց» կուսակցություն այսօր անցկացրեց 7-րդ համագումարը։ Կուսակցության խորհրդի նախագահ է ընտրվել Հայկ Գրիգորյանը։ Իր ելույթում Հայկ Գրիգորյանն ասաց, որ գործող կառավարությունը չունի ո՛չ ժամանակի սղության գիտակցումը, ո՛չ էլ հստակ ծրագիր, թե ինչպես է Հայաստանը դուրս բերելու այս ստեղծված իրավիճակից։ Գործող իշխանության քաղաքականությունը նա որակեց հարմարվողական ու զիջողական եւ ասաց, որ դա չի բերել ու չի բերելու որեւէ արդյունքի։

«Իշխող ուժն իր հարմարվողական քաղաքականության հետեւանքով հանգեցրեց նրան, որ 2023 թվականին մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը։ Արցախը հայաթափվեց, եւ ի պատասխան դրա գործող կառավարությունը որդեգրել է հարմարվողականության եւ զիջողական քաղաքականություն, փորձում է արցախյան էջը համարել փակված, հանրության գիտակցումից ջնջել պատմության այդ դրվագը։ Ինչպես նաեւ փորձում է ուրիշների վրա բարդել իր պարտության մեղքը։ Մեր կուսակցությունը կտրականապես մերժում է Արցախի հարցում այս քաղաքականությունը, մենք գտնում ենք, որ Հայաստանն իրավունք չունի որպես պետություն վերջնականապես փակել Արցախի հարցը։ Մենք նաեւ գիտակցում ենք, որ այսօրվա Հայաստանն իր տնտեսական ու ռազմական կարողություններով այդ հարցն ի վիճակի չէ լուծել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք Արցախից։ Պետք է այդ հարցը չփակվի, որպեսզի մի քանի տարի անց անդրադառնանք արդարացի լուծմանը, որի համար անհրաժեշտ են տնտեսական եւ ռազմական հիմնավորումներ»,- նշեց Հայկ Գրիգորյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր