Իրանի մեջլիսի օրենսդիրների մեծամասնությունը հավանություն է տվել երկրի պատվիրակության լոզանյան ձեռքբերումներին
Ապրիլի 7-ին Իրանի մեջլիսը հավանություն է տվել Լոզանում իրանյան միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում երկրի պատվիրակության գործողություններին: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է մեջլիսի պատգամավոր մոհամեդ Սադատ Էբրահիմին՝ խորհրդարանի փակ նիստից հետո:
Մեջլիսի պատգամավորը նշել է, որ չնայած Լոզանի բանակցություններում ձեռք բերված արդյունքների պատգամավորների փոքրամասնության քննադատությանը, օրենսդիրների մեծամասնությունը լիովին աջակցել է իրանյան բանակցային կողմի գործողություններին: