Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու մասին պատգամավորի միջնորդությունը
Իսպանիայի Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վառառքը դադարեցնելու միջնորդություն է ընդունել:
Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
«Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը»,- ասված է հրապարակման մեջ: