1967 դիտում
23:44 16-11-2020
Պետք է բացառել, ուղղակի վերացնել նման ձեւակերպումները. ՄԻՊ-ը՝ Զոհրաբյանի և Գորգիսյանի ելույթների մասին
ամացանցում տարածվում են այսօր տեղի ունեցած հավաքի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցազրույցը, որոնցում օգտագործվել են անթույլատրելի բառեր ու ձեւակերպումներ։ Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Համացանցում տարածվում են այսօր տեղի ունեցած հավաքի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցազրույցը, որոնցում օգտագործվել են անթույլատրելի բառեր ու ձեւակերպումներ:
Մասնավորապես, երկուսի խոսքում էլ օգտագործված են «արյուն», «ցույցերը ճնշել բռնի ուժով» «բախումներ» եւ այլ ձեւակերպումներով հավանական զարգացումների վերաբերյալ դատողություններ:
Երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է Ազգային ժողովի պատգամավորների՝ հանրային բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց: Երկու դեպքում էլ դատապարտելի է նման երեւույթը:
Պետք է բացառել, ուղղակի վերացնել նման ձեւակերպումները հատկապես հանրային քննարկումների տիրույթից ու հանրային խոսքից՝ անկախ քաղաքական կամ որեւէ այլ տեսակի հայացքներից: Դրանք լարվածություն առաջացնող բառեր ու ձեւակերպումներ են:
Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունեալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Դա հատկապես կարեւոր է այս պատասխանատու ու զգայուն իրավիճակներում:
Սա պետք է նկատի ունենան հանրային ճանաչում ունեցող բոլոր անձինք, իսկ պետական կամ հանրային այլ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են հաշվի առնել, որ այդ արգելքները կազմում են իրենց իրավական կարգավիճակի պարտադիր մասը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Համացանցում տարածվում են այսօր տեղի ունեցած հավաքի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի...
Опубликовано Arman Tatoyan Понедельник, 16 ноября 2020 г.
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1168 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
751 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով
1426 դիտում
22:40 30-01-2025
Դավիթ Խուդաթյանը գործուղվում է Ֆիլիպիններ