211652_close_icon
views-count12496 դիտում article-date 10:05 20-08-2014

Մովսես Գորգիսյանի այրին՝ Հայրիկյանին. «Գուցե իմ դստեր աչքերին նայեր, հետո՞ նման առաջարկ աներ». Aravot.am

«Երբ բարի կամքի դրսևորում են ուզում ցուցաբերել, առաջարկն անում են այլ կերպ: Քանի որ ընտանիքի անդամներն են ամենացավոտը դա տանում, որպես երբեմնի բարեկամ՝ նա պարտավոր էր իր հավակնությունները, անձնական վիրավորանքները, որի պատճառն էլ չուներ, մի կողմ թողնել և գուցե իմ աղջկա աչքերին նայեր, հետո՞ նման առաջարկ աներ»,-[url=http://www.aravot.am/2014/08/19/489569/]Aravot.am[/url]-ի հարցին՝ նպատակահարմար համարո՞ւմ է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի առաջարկը՝ Մովսես Գորգիսյանի աճյունը Ծիծեռնակաբերդից տեղափոխել Կոմիտասի անվան Պանթեոն, այսպիսի կարծիք հայտնեց ազգային հերոսի այրին՝ Ռուզան Գորգիսյանը: Նա նկատեց, թե կարելի էր և ավելի մեղմ անցում կատարել, գուցե նաև փոխհամաձայնությամբ, կամ համոզելով, ոչ «իրեն բնորոշ ձեռագրով դա աներ»: Այնուհետև տիկին Գորգիսյանը նշեց, որ դա ամենևին էլ Հայրիկյանի առաջարկը չէ ու մանրամասնեց. «Ես սատանաների հետ կապված որևէ խնդրի մեջ առհասարակ չեմ մտնում: Նախ դա իր առաջարկը չէ, թող ինքն իր հարազատների համար մտածի: Կարելի էր կարծել ՝ՀՀ-ում շատ ավելի լուրջ հարցեր թողած շիրիմի տեղափոխության խնդիրն է ամենակարևորը: Նա իր ասուլիսում հայտարարել էր, որ Ծիծեռնակաբերդը պետք է կարգավորել: Այդ շիրիմներն այսինքն՝ անկարգությու՞ն են ստեղծելու»: Ռուզան Գորգիսյանը նշեց, որ Մովսես Գորգիսյանի շիրիմն ինքը չի տարել Ծիծեռնակաբերդ և ինքը դեմ էր Ծիծեռնակաբերդում հուղարկավորությանը: Ամբողջական հոդվածը՝ [url=http://www.aravot.am/2014/08/19/489569/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր