211652_close_icon

Ղարաբաղում սկսած կործանարար նահանջդ մի շարունակիր Հայաստանում, քո անձնական կապիտուլյացիան մի դարձրու մեր երկրի կապիտուլյացիա․ Արմեն Խաչատրյան

views-count5735 դիտում article-date 16:00 16-11-2020
ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ստախոս, Ադրբեջանի ոչ մի ղեկավարի` սկսած նախագահներից վերջացրած գյուղապետերով, մտքով իսկ չի անցել, որ կարող են որեւէ բանակցային պլանով ետ ստանալ Շուշին, անգամ մեզ առաջարկված ամենադավաճանական պլանը էականորեն ավելի լավն է եղել, քան քո ստացած արդյունքը։ Միակ հարցում, որում դու աննախադեպ ես, Արցախի լուծման տարբերակն էր։ Գոնե հիմա ռացիոնալ դաշտ մտիր։ Ղարաբաղում սկսած կործանարար նահանջդ մի շարունակիր Հայաստանում, քո անձնական կապիտուլյացիան մի դարձրու մեր երկրի կապիտուլյացիա»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ստախոս, Ադրբեջանի ոչ մի ղեկավարի` սկսած նախագահներից վերջացրած գյուղապետերով, մտքով իսկ չի անցել, որ կարող են որեւէ...

Posted by Armen Khachatryan on 2020 թ. նոյեմբերի 15, կիրակի

Նմանատիպ նյութեր