211652_close_icon
views-count1062 դիտում article-date 15:53 16-11-2020

Արեն Արզումանյանը զոհվեց ծնունդից երկու օր անց` մնալով հավերժ 20 տարեկան․ «Առավոտ»

Կապանցի Արեն Արզումանյանն այն հայորդիներից է, որը զոհվեց հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում: Այս լուսավոր երիտասարդը բազմաթիվ երազանքներ ուներ, սովորում էր Պոլիտեխնիկական համալսարանում, որոշել էր ծրագրավորող դառնալ, ծառայությունն ավարտել ու անցնել նպատակների իրականացմանն ու հայրենիքի շենացմանը: Գրում է [url=https://www.aravot.am/2020/11/16/1152209/?fbclid=IwAR0DkS9KgURtVLFELI1xTmmCofpbeiW7ELrMUBQhBaDSb_sbQmYvxB4UkTc]«Առավոտը»[/url]։ Հոկտեմբերի 11-ին նա քսան տարեկան դարձավ, ու բոլորը Արենի ֆեյսբուքի էջում շնորհավորանքներ էին գրում եւ մաղթում, որ հաղթանակած վերադառնա: Արենը, սակայն, ծննդյան օրվանից 2 օր անց զոհվեց: Ու մնաց հավերժ քսան տարեկան: Նա պետք է դեկտեմբերին զորացրվեր, որոշել էր գեղեցիկ անակնկալ պատրաստել մոր, ընտանիքի անդամների համար, բայց հերոսի ծննդյան օրվանից երկու օր անց ընտանիքը գույժ ստացավ: Հիմա վշտից կծկված նրա մոր մխիթարությունը որդու շիրիմին ամեն օր այցելության գնալն է: Թեեւ որդին չկա, մայրը` Ալվարդը հաշվում է, թե քանի օրից Արենը պետք է վերադառնար: Մինչեւ վերջին պահը հարազատները հավատում էին, որ մի հրաշքով լուրը կհերքվի, ու իրենք նորից կգրկեն Արենին, որն իբրեւ տան ամենափոքր զավակ, իրենց խոսքով` «սնիկերսով պահած երեխա» այնքան փայփայված էր, ինչպես բոլոր կրտսերնեըը հայկական ընտանիքներում: Ծաղիկ հասակում զոհված Արենը տան փոքրն էր, եղբայրները ծառայել են բանակում, ավագ եղբայրն ամուսնացել է ու փոքրիկ որդի ունի: Արենի երազանքն էր բանակից հետո այցելել Ռուսաստանում ապրող իր փոքրիկ եղբորորդուն, որին միայն լուսանկարներով էր տեսել: Մանրամասն՝ [url=https://www.aravot.am/2020/11/16/1152209/?fbclid=IwAR1plA-aAmsXKrvVe1T8DV2AKmEpK_2Gkh_3kqL69qJA5r193Q1Dq7syEFo]սկզբնաղբյուր[/url] կայքում։ Լուսանկարները՝ Արեն Արզումանյանի Ֆեյսբուքի էջից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր