16216 դիտում
18:52 15-11-2020
Արթուր Ղազինյան. Պատրաստվենք մեծ և վերջնական հաղթանակի
Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պատերազմի առաջին փուլը, ցավոք շատ մեծ կորուստներով, Հայաստանը պարտվեց՝ առավելապես սուբյեկտիվ պատճառներով: Արդեն հայտարարվել է, որ առկա են եղել բոլոր հնարավորությունները Հայկական երկու պետությունների համար շատ ավելի շահեկան պայմաններով պատերազմը կանգնեցնելու համար, սակայն Հայաստանի իշխանությունը մերժել է բոլոր տեսակի առաջարկությունները:
Հայկական բանակը և Հայ զինվորը ՀԱՂԹԵՑԻՆ ռազմի դաշտում, բայց պարտվեցին թիկունքում դավաճանական գործողություններին և տարատեսական դավադրություններին:
Ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ավարտը տեսնում էր ՄԻԱՅՆ ՇՈՒՇԻՆ ադրբեջանին առանց մարտերի հանձնելու պայմանով, ինչի մասին նա հրապարակավ խոստովանեց:
Սրանով դեռ կզբաղվեն իրավապահները:
Մոտենում է պատերազմի երկրորդ՝ շատ ավելի մասշտաբային և լայնածավալ փուլը, ինչին մենք ակնհայտորեն պատրաստ չենք: Այս րոպեից սկսած մենք պետք է սկսենք Հայաստանի և Արցախի ուժեղացման, պաշտպանությունն ամրապնդման գործընթաց, ինչը, պետք է խոստովանել, առանց Ռուսաստանի և Իրանի հնարավոր չէ:
Պետք է վարել հմուտ դիվանագիտություն, պետական կառավարման համակարգ հրավիրել պրոֆեսիոնալներին, փորձառու և լուրջ ճգնաժամային կառավարիչներին: Բոլորս մի նավի մեջ ենք, եթե նավը խորտակվեց, բոլորս ենք կործանվելու:
Նիկոլ Փաշինյանը մերժված է Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի բարեկամ այլ պետությունների կողմից, նրա հետ ուղղակի չեն ցանկանում խոսել և պայմանավորվել, և մեծ հաշվով դա էր Արցախի կորստի հիմնական պատճառը:
Սպասվող պատերազմը Հայաստանի և Արցախի համար բացելու է նոր հնարավորություններ ոչ միայն կորցրածը ետ բերելու, այլ նաև նոր տարածքային նվաճումներ արձանագրելու համար, ընդհուպ մինչև Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունենալը:
Սպասվող պատերազմը փոխելու է մեր տարածաշրջանի քարտեզը, ձևավորելու է առաջիկա հարյուրամյակի համար նոր ստատուս քվո: Սա առաջ է բերում ինչպես հնարավորություններ, այնպես էլ լրջագույն ռիսկեր, որոնք այսօրվանից պետք է սկսել չեզոքացնել:
Առաջին և հիմնական ռիսկն ու սպառնալիքը դա Նիկոլ Փաշինյանն է և իր ենթակայության տակ գործող գործակալական ցանցը: Փաշինյանը, ինչպես ցույց տվեց առաջին պատերազմի ընթացքը, անամատեղելի է Հայկական շահի հետ, ուղիղ սպառնալիք է մեր երկրի ներքին և արտաքին ավտանգության համար: Նա պետք է օր առաջ մեկուսացվի, իսկ գործակալական ցանցը պետք է ապամոնտաժվի:
Հապաղելը կհանգեցնի Հայկական պետության կործանման և հայերի նոր ցեղասպանության:
Միայն այս գործողությունը կատարելուց հետո հնարավոր կլինի ձևավորել հայակենտրոն, ուժեղ, Ռուսաստանի և Իրանի համար ընդունելի, վստահելի և կանխատեսելի իշխանություն, որը կկարողանա կոնսոլիդացնել Հայկական աշխարհի ամբողջ ռեսուրսը և պատրաստվել ՄԵԾ ԵՒ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ:
Ապավինենք մեր հավաքական մտքին, ողջախոհությանը, ուժին և կրիտիկական իրավիճակում համախմբվելու մեր ԱԶԳԱՅԻՆ ներուժին:
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
21358 դիտում
11:45 29-04-2018
Կարծում եմ՝ պետք է պատրաստվենք հաղթանակի. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այսօրվա ծրագրերը
1458 դիտում
17:35 24-04-2022
Ոգեկոչելով Մեծ եղեռնի զոհերին` պետք է պատրաստվենք պայքարի. Ռոբերտ Քոչարյան
Այս բաժնից
559 դիտում
19:43 17-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
694 դիտում
19:15 17-01-2025
Քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը
556 դիտում
19:03 17-01-2025
Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ