Հարազատները որոնում են առաջնագծում վիրավորում ստացած 22-ամյա զինծառայողին
Հարազատներն ու ընկերները որոնում են 22-ամյա Տիգրան Տարիելի Գասպարյանին, ով մարտական գործողությունների ժամանակ եղել է Արցախի Հանրապետությունում:
Վերջին անգամ նրա մասին տեղեկությունները ստացվել են նոյեմբերի 7-ին, և ըստ տեղեկությունների՝ ուսի հատվածում վիրավորում է ստացել:
Հարազատները խնդրում են նրա մասին տեղեկություններ իմանալու դեպքում զանգահարել 098 33-23-39 հեռախոսահամարին: