1948 դիտում
13:35 09-12-2015
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է ականապայթյունային վիրավորում ստացած ՊԲ զինծառայողին
Երեկ ուշ երեկոյան ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց «Նորք Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնում բուժում ստացող, հակառակորդի հրետակոծության հետևանքով դեկտեմբերի 5-ին ականապայթյունային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Խաչատրյանին:
Նա ստացել էր հրազենային բեկորային, ստորին և վերին վերջույթների վնասվածքներ: Առկա է ոսկրերի կոտրվածք, այլ վնասվածքներ: Դեկտեմբերի 7-ին զինծառայողը տեղափոխվել է «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոն` նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով: Այժմ հիվանդը ստանում է սիմպտոմատիկ թերապիա: Ողջ ծավալով կատարվում են անհրաժեշտ հետազոտությունները: Վ.Խաչատրյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Նա գտնվում է մասնագետների շուրջօրյա հսկողության ներքո:
ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում նրա կյանքը փրկելու և առողջությունը վերականգնելու համար:
Արմեն Մուրադյանը զրուցեց զինծառայողի հետ, մանրամասն հետաքրքրվեց նրա առողջական վիճակով, մաղթեց քաջառողություն և շուտափույթ ապաքինում:
Նմանատիպ նյութեր
1258 դիտում
11:44 06-05-2024
Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ
Այս բաժնից
607 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին
1705 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են
532 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր