Հարազատները որոնում են զինծառայողին. վերջին անգամ նա խոսել է Շուշիից
Նկարում զինծառայող Ռոլանդ Արզումանյանն է (Ռոլոն), ում արդեն քանի օր փնտրում են։
Ռոլանդը ծառայել է Խոջալույում։ Վերջին անգամ ընտանիքի անդամների հետ խոսել է նոյեմբերի 6-ին, ժամը՝ 23.00-ի մոտակայքում, Շուշիից։
Դրանից հետո կապի դուրս չի եկել։ Մոտ երկու ժամ անց զանգել են, ասել, որ նա վիրավորվել է, ու իրեն և մի քանի ծառայակցի «Ուազ» մեքենայով տեղափոխել են՝ անհայտ ուղղությամբ։
Ռոլանդի տանկը ֆիքսել է նաև Սեմյոն Պեգովը։ Եթե կան մարդիկ, ում երեխաները ևս եղել են այս տանկում, կամ մոտակայքում ու հնարավոր է՝ տեղյակ են, թե որ ուղղությամբ են տարել երեխաներին, խնդրվում է զանգահարել 098 02-94-92 հեռախոսահամարով: