211652_close_icon
views-count750 դիտում article-date 14:53 14-11-2020

ԼՂ-ում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվում է հրադադրի ռեժիմը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է [url=https://tass.ru/armiya-i-opk/10002623?fbclid=IwAR38yWuUkeyVsDrjJW_KalVx4bd-8foFSjOHD4xUl3AQvJWOmYysmrDqsVk]tass.ru[/url]-ն։ «Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով»,- հայտնել է նա։ Նա հավելել է, որ «նոյեմբերի 14-ի դրությամբ շփման գծի երկայնքով խաղաղապահ գործողության անցկացման շրջանում տեղակայված են ռուսական խաղաղապահ զորակազմի 12 դիտակետեր, որոնք իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում»։ Կոնաշենկովը հստակեցրել է, որ հարավում տեղակայվել է 14 դիտակետ, իսկ հյուսիսում՝ 3 դիտակետ, նախատեսվում է ավելացնել ևս 5 դիտակետ՝, ինչպես նաև նշել է, որ որ ռուս խաղաղապահների աջակցությամբ Շուշիում սկսվել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը: Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների հիմնական ուժերը շարունակում են ժամանել և տեղակայվել Լեռնային Ղարաբաղում: Դիտակետերի տեղակայման շրջաններում սակրավորներ են աշխատում և դիրքեր են նախապատրաստվում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն: Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ռազմական տրանսպորտային ավիացիան 3 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել 1103 զինծառայող և 168 միավոր տեխնիկա:

Նմանատիպ նյութեր