Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության [url=http://mil.ru/]նախարարությունը[/url] տեղեկացնում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:
«Ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում», – ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
«Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնումը, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը: Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 222 փախստական։ Նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 51 065 մարդ»,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ հաղոդագրության՝ հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: 2020թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 672,3 հա տարածք, 225,8 կմ ճանապարհ, 883 բնակելի տարածք՝ այդ թվում ՝ սոցիալական նշանակության 25 օբյեկտ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 23 813 պայթուցիկ նյութ:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասված է հաղորդագրություն մեջ: