211652_close_icon
views-count14376 դիտում article-date 19:21 12-11-2020

Քելբաջարից Հայաստան են բերում Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի շիրմաքարը. Սիմոն Գաֆալյան․ NEWS.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եղնիկներից զինծառայողների խումբ է իջնում, որպեսզի Քելբաջարից ազատամարտիկ, Արցախի հերոս Պետրոս Ղեւոնդանի նահատակության վայրում գտնվող շիրմաքարը տեղափոխի Հայաստան, սրանից ավելի ամոթ բա՞ն: Այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին հրավիրված հանրահավաքին ասաց երկար տարիներ Հայաստանում բնակվող լիբանանահայ ազատամարտիկ Սիմոն Գաֆալյանը: Գրում է [url=https://news.am/arm/news/613027.html?fbclid=IwAR0XG5nRH8j6ZA0eWgaB1kIM5Le_ETaMccCaNkNPQMFfdwt1HgN73HuvIAI]NEWS.am[/url]-ը։ «Ընկերներ, քույրեր, եղբայրներ, ֆեյսբուքից դուրս եկեք, կատարվածը այնքան ծանր հարց է, այնքան լուրջ պատմական վտանգավոր հարց է, որ փոխել շատ վտանգավոր է: Մեր երեխաներին ի՞նչ ենք թողնելու, նոր Հայաստանը, որտեղ Շուշիում մուղամ են անում: Մի հարց էլ Նիկոլ Փաշինյանին, ո՞վ քեզ իրավունք տվեց առանց ժողովրդի կարծիքը հարցնելու հող հանձնես, դու ի՞նչ իրավունք ունես իմ հողը հանձնես»,- ասաց նա: Հավաքվածները վանկարկում են` «Նիկոլ, դավաճան»: Տեսանյութը՝ NEWS.am-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր